SELECTORNEWS
Загрузка...

09:49
9/02/2012
пресс-центр «Новости»,  пресс-конференция
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Վենետիկի 54-րդ բիենալեին
14:08 | 25/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ օգոստոսի 26-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ժամանակակից արվեստի 54-րդ վենետիկյան բիենալեին նվիրված մամուլի ասուլիս:

Վենետիկի բիենալեն հիմնադրվել է 1895 թ.-ին՝ որպես «Վենետիկ քաղաքի միջազգային գեղարվեստական ցուցահանդես»: Առաջին բիենալեին ներկայացվել են 16 երկիր ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Բիենալեն շատ շուտով միջազգային հեղինակություն է ձեռք բերել, իսկ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948թ.-ին, վերսկսվեց բիենալեի կանոնավոր անցկացումը, այն դարձավ համընդհանուր միջազգային ավանգարդի հարթակ: 1930-ականներին բիենալեի շրջանակներում հիմնադրվել են երաժշտության, թատրոնի, կինոյի միջազգային փառատոներ, 1975թ.-ին՝ Ճարտարապետության միջազգային ցուցահանդեսը:

Հայաստանը Վենետիկի բիենալեին մասնակցում է 1995թ.-ից: 1995-2009թթ.-ին հայկական տաղավարը ներկայացրել է Հայաստանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը:

Վենետիկի 54-րդ բիենալեն մեկնարկում է 2011 թ.-ի հունիսի և կտևի մինչև նոյեմբեր՝ «Տիեզերքները տիեզերքում» նշանաբանի ներքո:

Մամուլի ասուլիսի կմասնակցեն՝

Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը,

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,

Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի համադրողներ Արմինե Անտիկյանը, Վարդան Ազատյանը, Ռուբեն Արևշատյանը, Նազարեթ Կարոյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»