SELECTORNEWS
Загрузка...

09:45
9/02/2012
пресс-центр «Новости»,  пресс-конференция
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջը՝ «Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով
13:22 | 19/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ օգոստոսի 23-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջը:

Օգոստոսի 19-ին պաշտոնական այցով Երևան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Արդեն հայտնի է, որ բանակցությունների արդյունքում ծրագրվում է մի շարք համաձայնագրեր ստորագրել, որոնք վերաբերում են Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը, անօրինական ներգաղթի դեմ համատեղ պայքարին, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացմանը և նոր խնդիրներին: Մի շարք կարևոր երկկողմ հարցերի քննարկում է ակնկալվում: Կարդարացվե՞ն, արդյոք, այս այցի հետ կապված հույսերը, ինչպե՞ս են ռուս և հայ փորձագետները գնահատում բանակցությունների արդյունքները, ի՞նչ է մնացել այցի փակագծերի հետևում, երկկողմ ինչպիսի՞ հարցերն են պահանջում ռուսական և հայկական քաղաքական ու փորձագիտական հանրության ներկայացուցիչների ուշադրությունը, այս և այլ հարցերին կպատասխանեն տեսակամուրջի մասնակիցները:

Երևանից տեսակամուրջին կմասնակցեն

-         ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը,

-         ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը,

-         Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը,

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն

-         ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը,

-         Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը,

-         Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»